Ուկրաինայում հրապարակվել է Գերագույն ռադայի ընտրությունների էքզիթ-փոլերի առաջին պաշտոնական տվյալները: Ըստ դրանց, խորհրդարան են անցնում հինգ կուսակցություններ, հաղորդվում է National Exitpole-ի պաշտոնական կայքում:

Ըստ հրապարակված տվյալների ամենաշատ ձայները ստացել է գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի քաղաքական ուժը. «Ժողովրդի ծառա»-ի համար քվեարկել է ընտրողների 43 %-ը:

Երկրորդ տեղում է Վիկտոր Մեդվեդչուկի «Ընդդիմադիր հարթակ-Կյանքի համար» կուսակցությունը 11.5 % ձայներով: Ուկրաինայի նախկին առաջնորդ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունը» երրորդ տեղում է՝ 8.9 %-ով: Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» քաղաքական ուժը ստացել է 7.6 % աջակցության: Եվ «Օկեան Էլզի» խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը՝ 6.3 %:

Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները տեղի են ունենում հուլիսի 21-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել