Երանելի են նրանք, ովքեր ընտրություններից հետո կշարունակեն Երեսաց գրքում գրել նույն ոճով, սկզբունքով:
Երանելի են նրանք ովքեր ընտրություններից հետո կշարունակեն նույն կերպ հարաբերվել, գրել, բանավիճել:
Երանելի են նրանք, ովքեր ընտրություններից հետո կզղջան և ներողություն կհայցեն սխալ մեղադրանքների ու մարդկանց սևացնելու համար,
Երանելի են նրանք, ովքեր անկեղծ են ու նրանց հետագա զղջումն էլ է անկեղծ լինելու,
Գրեք, գրեք, բայց նաև հիշեք, թե ինչեր եք գրել
Հիշեք գրածներդ ու պատրաստ եղեք առերեսման,
Ինչքան էլ ուրանաք գրածներդ,
Ինչքան էլ ուրանաք մեղադրանքները,
Գիրք երեսաց հիշում է ամեն ինչ,
Ահեղ առերեսումն անխուսափելի է:
Գիրք երեսաց 19:04
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել