Tert.am-ը գրում է.

Շիրակի գործարար համաժողովը լավ առիթ է, որ խոսեմ կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային որոշակի մոտեցումների մասին. այս մասին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-համաժողովի ժամանակ իր ելույթի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա այդ հայեցակարգային դրույթներն անվանեց տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք առաջիկայում կամբողջացվեն և կներկայացվեն որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի զարգացումը և տնտեսական կառուցվածքը:

«Այս փուլում արդեն կարողացել ենք մի կարևոր քայլ անել՝ հարկային օրենսգրքում բարեփոխումներ: Տնտեսական քաղաքականության մեջ, նաև հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների բերումով մի քանի մակարդակ ենք դիտում՝ միկրոմակարդակ, այսինքն՝ միկրոբիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, միջին բիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը և մակրոքաղաքականությունը, որը թերևս, մեր առաջիկա անելիքների ուշադրության կենտրոնում է լինելու»,- ասաց նա և հավելեց.

«Կարևոր եմ համարում, որ մենք նոր շերտ ձևակերպեցինք Հայաստանի տնտեսության մեջ՝ այն անվանելով միկրոբիզնես: 2020 թվականի հունվարի մեկից մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող որոշ ընկերություններ կազատվեն ընդհանրապես բոլոր տեսակի հարկերից, սրան գումարած այս ընկերությունների աշխատողների եկամտահարկը կլինի ոչ թե արդեն սահմանված 22 տոկոս, այլ 5000 դրամ: Սա կառավարության աջակցությունն է ՀՀ քաղաքացիներին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել