Էսօր Ադրբեջանի բանակի ծնունդն է և Մարտակերտի ազատագրման օրը: Ինչպիսի՜ սիմվոլիկ զուգադիպում: Ծնված օրից ծեծ են կերել ու պետք է ուտեն, ու իրենց այս հարցում մեկ միլիարդի տեխնիկան չի օգնելու: Մոտ քսաներկու տարի առաջ Հադրութի շրջանի Տող գյուղի ադրբեջանական դիրքերի վրա հայկական զինուժի հարձակումից անակնկալի եկած «զորքը» զեկուցում է հրամանատարությանը. «Հայերը հարձակվում են, ի՞նչ անենք»: «Ալազան չունե՞ք, ալազանով խփեք»,- հուշում է հրամանատարությունը: «Ալազան վար է իսպեցիալիստ յոխ տուր» (Ալազան կա, մասնագետ չկա),- հուսահատ պատասխանում են քաջարի պաշտպանները: Կռվում միշտ էլ հաղթել է դուխը, ու միշտ էլ կհաղթի դուխը, նույնիսկ տեխնիկայի դարում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10201379810599694?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել