Pastinfo.am-ը գրում է.

ՔԿ-ից հերքում են «Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանության գործով ձերբակալություններին մասին լուրերը։

«Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ ներգրավված անձ չկա: Քրեական գործի շրջանակներում, որևէ անձ չի ձերբակալվել»,- «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:


Նշենք, որ SHANTNEWS.am-ը հղում կատարելով իրենց աղբյուրներին սպանության պատվիրատուներն արդեն հայտնի են, ավելին՝ նրանք ձերբակալվել են: Պարզվել է նաև սպանությունն իրագործողի ինքնությունը: Նա, սակայն, փախուստի մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել