Կանադայի կառավարությունը համաձայնել է 900 միլիոն դոլար վճարել բանակում և պաշտպանության նախարարությունում սեռական ոտնձգություններից տուժածներին, հաղորդում է Ukrinform-ը:

Կառավարության դեմ կոլեկտիվ դատական հայց են ներկայացրել յոթ նախկին զինվորականներ:

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ 800 մլն դոլարը կհատկացվի Կանադայի զինված ուժերի նախկին և ներկա անդամների փոխհատուցմանը, իսկ մնացած 100 մլն դոլարը՝ պաշտպանության նախարարության աշխատակիցներին, որոնք աշխատավայրում սեռական ոտնձգության կամ բռնության են ենթարկվել կամ սեռի, գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հիման վրա խտրական վերաբերմունքի:

«Քանի որ հայցը դեռևս բաց է դրան միանալու համար, յուրաքանչյուր տուժածին վճարվելիք փոխհատուցման չափը դեռևս որոշված չէ, բայց կկազմի 5000-55000 դոլար՝ կախված այն բանից, թե ինչ է տեղի ունեցել մարդու հետ ծառայության ընթացքում: Հատուկ ծանր դեպքերում տուժածը կարող է որպես փոխհատուցում 155.000 դոլար ստանալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Որպեսզի վերջնականապես հաստատվի, հայցը դեռ պետք է հաստատվի դաշնային դատարանի կողմից, որը սպասվում է սեպտեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել