Լրատվականներից մեկի ռեպորտաժում տեսախցիկի առաջ Իջևանի ցուցարարներից երկու երիտասարդ բորբոքված բողոքում էին, որ հնարավոր չէ ապրել 10 000 դրամ օրական աշխատավարձով՝ հիմնավորելով ծառահատումների թույլտվության հետ կապված իրենց պահանջները։ Մինչդեռ հայտնի է, որ Հայաստանում միջին աշխատավարձը շատ ավելի ցածր է, քան օրական տասը հազար դրամը (2018-ի տվյալներով՝ միջին ամսական աշխատավարձը 168 հազար դրամ է)։ Այդ տրամաբանությամբ գյուղացիների, բանվորների, բժիշկների, ուսուցիչների, գիտաշխատողների, պետծառայողների հսկայական խմբեր դուրս են գալու փողոց՝ բողոքելով ամեն մեկն իր ոլորտում ապօրինի եկամուտներ ստանալու թույլտվության համար։

Ասածս այն է, որ ցուցարարների պահանջներն օբյեկտիվորեն համահունչ չեն առկա իրականությանը։ Եվ նրանց (գուցե նրանց մի մասի) պահանջը ոչ թե միջին, այլ բարձր եկամուտների համար է։ Այսինքն՝ Իջևանի ցուցարարների մի մասը պայքարում է ոչ թե օրվա հացի, ինչպես ներկայացնում են որոշ աղբյուրներ, այլ ապօրինի հարստացման համար։ Թացը չորից, ակցիաների հետևում կանգնածներին սովորական աշխատողներից տարբերել է հարկավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել