Ըստ իս` Կարբի գյուղի վրա ինչ-որ անեծք կա: Գյուղի բնակչությունը դեռ խելքի չէր եկել ուրվականի ահաբեկումներից, երբ ի հայտ եկավ նոր, ոչ այդքան միստիկ ուրվականը, ով պակաս չի ահաբեկում գյուղացիներին: Խոսքը գյուղի նոր ընտրված գյուղապետ Կարոյի մասին է, ով իր ընտրվելուց հետո բավականին ժամանակ է, ինչ ահաբեկում է գյուղի բնակչությանը, հատկապես այն մարդկանց, ովքեր փորձում են ընդդիմանալ նրան: Տարբեր միջոցներով՝ ծեծով, ջարդով, փորձում է սաստել նման մարդկանց: Գյուղի բնակիչները բազմաթիվ անգամներ են ահազանգել ոտիկանություն, սակայն ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել Աշտարակի ոստիկանության կողմից: Իսկ երբ դանակը հասավ ոսկորին, երբ գյուղապետի եղբայրը գյուղապետի տեղակալների հետ միասին ծեծի ենթարկեցին Հայկազ անունով մի գյուղացու, նոր ոստիկանները սկսեցին շարժել իրենց հաստ (եկեք կոռեկտ լինենք) գլուխները: Նշեմ, որ Հայկազ Սիմոնյանը այնպիսի ծանր վիճակում էր, որ Աշտարակի քաղաքային հիվանդանոցը հրաժարվեց ընդունել տուժածին` խորհուրդ տալով տեղափոխել Երևան: «Մալաթիա» բժշկական կենտրոնում նույնպես չէին ընդունում Հայկազին, և նրան տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց: Այժմ նրա վիճակը կայունանում է: Հուսով ենք` կպատժվեն անպատիժները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/587234234654902
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել