Tert.am-ը գրում է.

ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի ու Լիպարիտ Մելիքջանյանի կողմից՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով այսօր հրավիրված ԲԴԽ խորհրդի նիստին Նախշուն Տավարացյանը նախ նշեց, որ հուլիսի 11-ից, երբ ինքը օրենքի պահանջը կատարելով երդվեց՝ որպես ԲԴԽ անդամ, դա, չգիտես ինչու, հանրության մեջ առաջացրեց մի մեծ ալիք. այդ հանգամանքը մեկնաբանեցին «իրավաբան-գիտնականները»: Նա ցավով նկատեց, որ այդ «իրավաբան-գիտնականները» համարվում են ԲԴԽ անդամ:

Տավարացյանը ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին հարց ուղղեց՝ արդյոք չի՞ պատրաստվում ինքնաբացարկ հայտնել և հիշեցրեց. «Մեկ այլ գործով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը գտնվել է ԲԴԽ-ում, որի անդամ եմ հանդիսանում նաև ես, և այդ պալատի վերաբերյալ քննվող գործում դուք ինքնաբացարկ եք հայտնել` նկատի ունենալով, որ ձեր հոր գործը գտնում է Վճռաբեկ դատարանի այդ պալատի վարույթում, հետևաբար դուք չեք կարող լինել անկաշկանդ: Մի մոռացեք, որ ես այդ պալատի անդամ եմ: Արդյոք չե՞ք պատրաստվում ինքնաբացարկ հայտնել»:

Հայկ Հովհաննիսյանը պատասխանեց, որ Նախշուն Տավարացյանը ինքնաբացարկի հիմքերի վերաբերյալ տեղեկացված չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել