168.am-ը գրում է․

Փրկարարները եւս 10 մարդու մարմին են հայտնաբերել Ճապոնիայի Կիոտո քաղաքի անիմեի արտադրության ստուդիայի շենքը զննելիս, որտեղ սաստիկ հրդեհ է տեղի ունեցել: Հուլիսի 18-ին այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաջողվել է հանել 12 զոհվածների մարմիններ: Եվս 36-ը տուժել է, նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում: Այսպիսով, հրդեհի զոհերի ընդհանուր թիվը հասել է 23-ի: Ընդամենը շենքում բռնկման պահին գտնվել է շուրջ 70 մարդ, նրանցից մի քանիսի գտնվելու վայրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

Ստացված տեղեկատվությամբ՝ հրդեհը տեղի է ունեցել դիտավորյալ հրկիզման պատճառով: Պատահարի վայրում ոստիկանությունը ձերբակալել է 41-ամյա տղամարդու, որը, ենթադրաբար, բենզին կամ կերոսին է լցրել ստուդիայի ներսում եւ հրկիզել այն: Տղամարդն այժմ այրվածքներով գտնվում է հիվանդանոցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել