168.am-ը գրում է․
Փրկարարները եւս 10 մարդու մարմին են հայտնաբերել Ճապոնիայի Կիոտո քաղաքի անիմեի արտադրության ստուդիայի շենքը զննելիս, որտեղ սաստիկ հրդեհ է տեղի ունեցել: Հուլիսի 18-ին այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:
Ստացված տեղեկատվությամբ՝ հրդեհը տեղի է ունեցել դիտավորյալ հրկիզման պատճառով: Պատահարի վայրում ոստիկանությունը ձերբակալել է 41-ամյա տղամարդու, որը, ենթադրաբար, բենզին կամ կերոսին է լցրել ստուդիայի ներսում եւ հրկիզել այն: Տղամարդն այժմ այրվածքներով գտնվում է հիվանդանոցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: