Panorama.am-ը գրում է․

Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Իջևանում կազմակերպված բողոքի ակցիան կազմակերպված է մի խումբ մարդկանց կողմից, ովքեր այդ հարցում շահագրգռված են։

«Կան օպերատիվ տվյալներ, թե ովքեր են այդ բիզնեսի իրական տերերը։ Մենք դրանք դեռ չենք հնչեցնում, ոստիկանությունը շարունակում է միջոցառումներն ու  աշխատանքները։ 36 հոգին, որ հնչեցրեց վարչապետը, ակցիայի ակտիվ մասնակիցներն են»,-ասաց Մոսվսիսյանը։

Նա պնդում է, ակցիայի մասնակիցների բարձրացրած հարցը սոցիալական ապահովության մասին չէ, այլ բիզնես իրականացնելու, փայտը վաճառելու մասին է խոսքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել