Panorama.am-ը գրում է․

Կառավարության հերթական նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց Իջևանի դեպքերին անդրադառանալով, այնտեղ տեղի ունեցած դեպքերը որակեց անթույլատրելի։

«Ապօրինի ծառահատումներով զբաղվող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը։ Միանգամից ասեմ, որ կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»,-ասաց Փաշինյանը։

Նա նկարագրեց այսպես, ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին։ 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք, բարեբախտաբար ոչ շատ ծանր։ Երկու քաղաքացի է ստացել մանրամնական վնասվածք։

Իջևանից քիչ առաջ վերադարձած ու նիստին մասնակցող փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանին հանձնարարեց զեկուցել, թե ինչ է եղել ու ինչ վիճակ է հիմա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել