Aysor.am-ը գրում է․

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ո՞րն էր Իջևանում ակցիայի մասնակիցների պահանջների օրիինականությունը:

«Վճռականորեն պետք է կասեցնենք

այդ գործընթացը, բայց ստացվում է, որ էկրանների առաջ հայտարարություն ենք անում, ինչ-որ մարդիկ քմծիծաղ են տալիս և մի քանի օր դադարից հետո գործողությունները շարունակում են», - ասաց վարչապետը

Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ մի շարք փոփոխություններ են մշակվել և մինչ այժմ օրենսդրական սողանքներ կային, որոնք փոփոխությունները փակում են:

Նախարարի խոսքով՝ ակցիայի ժամանակ մասնակցինեը նշել են, որ նրանց բարձրացրած հարցերը վերաբերում են հիմնականում փաստաթուղթ ունենալուն, որ վառելափայտը կարողանան տեղափոխել և ոստիկանության պահակակետերը խոչընդոտ են հանդիսանում:

Վարչապետը նկատեց, որ այստեղ լավ լուր էլ կա. նշանակում է՝ չեն կարողանում փող տալ ու անցնել:

Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տասնյակ քրեական գործեր կան հարուցված այս պահին տարբեր անտառտնտեսություններում:

«Վերջերս կադրային փոփոխություններ են եղել, այս ամենը փոխում է իրավիճակը: Սա Հայաստանի ընդհանուր կենսական նշանակության հարց է և ոչ միայն անտառի, քանի որ անտառի այս լայնածավալ հատումները, որը երկար տարիների ընթացքում եղել է և պատժի մեխանիզմները բավարար չեն եղել, բերում են այլ խնդիրներ՝ ջրերի, ոռոգման հետ կապված հարցերի», - ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել