Այսօր զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղում և բռնազավթված մյուս տարածքներում ծածանվելու է ադրբեջանական դրոշը»: Վերջապես նա իրատես եղավ և ասաց այն, ինչն իսկապես լինելու է:
Իսկ մինչ նրա իրատեսությունը փաստելը միայն մի սխալ ուղղեմ. կրկին բառն ավելորդ է, որովհետև ադրբեջանական ներկա դրոշը երբեք չի ծածանվել Լեռնային Ղարաբաղում: Եղել է Ադրբեջանական ԽՍՀ դրոշը...
Իսկ ներկայիս դրոշն, այո, ծածանվելու է որպես ԼՂՀ հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած երկրի դրոշ և տեղ է գրավելու Եվրախորհրդի անդամ մյուս պետությունների դրոշների կողքին:
ԲԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել