Հայաստանի նոր իշխա­նությունները շարունակում են նախորդների քաղաքա­կանությունը, այսինքն՝ խո­սում են բաների մասին, որոնք գործնականում անհ­նար է իրագործել: 

Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե բանակցում են ռուսա­կան կողմի հետ նոր ատո­մակայան կառուցելու շուրջ: Նոր ատոմակայան կառու­ցելու մասին դեռեւս 2008- ին խոսել էր նախագահ Սարգսյանը Աժ-ում իր ուղերձի ժամանակ:
 Բայց Հայաստանը ինքը գումար չունի 4-5 մլրդ դոլար արժողու­թյամբ ծրագիրը ֆինանսա­վորելու համար, իսկ Ռու­սաստանն էլ մի քանի ան­գամ հասկացրել է, որ այդ չափով չի կարող վարկ տալ, լավագույն դեպքում՝ 20 տո­կոսը: Այնպես որ, տիեզերա­կան մասշտաբի ծրագրեր կան, ուղղակի փող չկա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել