Արևին ճաղերից այն կողմ նայող երեխաների համար էլ փայտն ու ներկը ունեն նույն նշանակությունը: Այս մասին էր հիշեցնում այսօր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող մոտ 40 անչափահաս ազատազրկվածների աշխատանքները;

Այսօր Հայաստանի ժողստեղծագործական պետական թանգարանում անչափահասները ներկայացրել էին փայտի վրա գեղարվեստական փորագրություննեը, խեցեգործական և գեղանկարչական աշխատանքները: Նրանք իրենց գործերը ներկայացնում են 2001թից՝ դիզայներ Թեմիկ Խալափյանի աջակցությամբ;

Նա հպարտանում է յուրաքանչյուր երեխայի աշխատանքով; 
«Մենք անհատապես ենք երեխաների հետ աշխատում:Սա տիտանական աշխատանք է,պատկերացրեք ինչ բարդ երեխաներ են, երբեմն շատ լուրջ խնդիրներ են լինում, երբեմն պետք է լինում տարիներով համոզել:Պետք է կարողանաս երեխային ապացուցել,որ իր մեջ անթեղված շնորհք կա»,-նշում է նա:

Ցուցահանդեսից հետո երեխաների ստեղծագործությունները հիմնականում պահվում են Թեմիկ Խալափյանի մոտ; Գնորդներ հայտնվելու դեպքում գումարը փոխանցվում է հեղինակներին։

287 նմուշների հեղինակներից և ոչ մեկն այսօր չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ; Նրանք թանգարան էին եկել ոստիկանների ուղեկցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել