Tert.am-ը գրում է.
Ամերիկյան դատարանը մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանին, որն առավել հայտնի է «Էլ Չապո» («Գաճաճ») անունով, դատապարտել է ցմահ և հավելյալ 30 տարվա ազատազրկման:
Ինչպես հայտնում է BBC News-ը, 62-ամյա Գուսմանը փետրվարին նյույորքյան դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել 10 մեղադրանքով, այդ թվում՝ թմրանյութի վաճառքի և փողերի լվացման:
Նրան հաջողվել էր մեքսիական բանտից փախչել 2015 թվականին, սակայն ավելի ուշ ձերբակալվել էր: 2017-ին նա արտահանձնվել էր ԱՄՆ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2019/07/18/el-chapo/3051711
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել