ԱՄՆ դատարանը մեքսիկացի թմրաբարոն «Էլ Չապոյին» ցմահ ազատազրկման է դատապարտել


02:15 , 18 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան դատարանը մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանին, որն առավել հայտնի է «Էլ Չապո» («Գաճաճ») անունով, դատապարտել է ցմահ և հավելյալ 30 տարվա ազատազրկման:

Ինչպես հայտնում է BBC News-ը, 62-ամյա Գուսմանը փետրվարին նյույորքյան դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել 10 մեղադրանքով, այդ թվում՝ թմրանյութի վաճառքի և փողերի լվացման:

Նրան հաջողվել էր մեքսիական բանտից փախչել 2015 թվականին, սակայն ավելի ուշ ձերբակալվել էր: 2017-ին նա արտահանձնվել էր ԱՄՆ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։