Armsport.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիան» համաձայնության է եկել Puma-ի հետ նոր հովանավորչական պայմանագրի շուրջ: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 10 տարով նախատեսված նոր պայմանագիրը գերմանական ակումբին 300 միլիոն եվրո կբերի: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից:
«Մենք ակտիվ բանակցություններ ենք վարում Puma-ի հետ, և դրանք արդեն մոտ են ավարտին:
Ես չեմ մեկնաբանի թվերը: Բայց կարող եմ ասել՝ «Բորուսիան» կնքել է շատ ավելի շահավետ պայմանագիր, քան նախկինում», - ասել է «Բորուսիայի» տնօրեն գործադիր Կարստեն Կրամերը:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2019/07/17/puma/996800
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել