Դուբայի կառավարիչը հուլիսի 15-ին իր ծննդյան 70-ամյակը նշել է երեխաների և թոռների շրջապատում:

Աղբյուրը գրում է, որ մամուլում չեն դադարում Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի և նրա կնոջ՝ արքայադուստր Հայայի խրթին հարաբերությունների մասին քննարկումները, և թվում է, թե կինն այլևս չի պատրաստվում վերադառնալ ամուսնու մոտ: Դուբայի արքայադուստրը բաց է թողել երբեմնի սիրելի տղամարդու հոբելյանին նվիրված տոնակատարությունը, որտեղ հավաքված է եղել նրա ընտանիքի մեծ մասը:

Դուբայի թագաժառանգ արքայազն Համդան իբն Մոհամեդ ալ Մաքթումը տեսանյութ է հրապարակել, որտեղ շեյխը ջերմորեն ողջունում է այլ կանանցից իր երեխաներին և թոռներին, այնուհետև նստում է որդու կողքին՝ քնքշորեն համբուրելով թոռան ձեռքը:

Գահաժառանգ արքայազնի հետևորդները ողջունել են նրան՝ տնային պայմաններում բարձրաստիճան անձանց հետևելու հնարավորություն ընձեռելու համար:

Աղբյուրը հավելում է, որ սա գուցե իրենց բարի համբավը վերականգնելու փորձ է, որին վերջին իրադարձությունները մեծ վնաս էին հասցրել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, անցյալ ամիս լքել է ամուսնուն և փախել Գերմանիա՝ իր հետ ավելի քան 60 մլն դոլար վերցնելով:

View this post on Instagram

#Family

A post shared by Fazza (@faz3) on

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել