Ստամբուլի Բողազիչի համալսարանի Քանդիլի աստղադիտարանի և երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի համաձայն` Ստամբուլում 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է սպասվում: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ երկրաշարժը սպասվում է Ստամբուլի հարավում և կլինի Թուրքիայի պատմության մեջ ամենակործանարար երկրաշարժը:

Հիշեցնենք, որ Թուրքիան գտնվում է սեյսմաակտիվ գոտում, և երկրաշարժեր այս երկրում բավականին հաճախ են տեղի ունենում: Թուրքիայում երկրակեղևի առավել հզոր տատանումները գրանցվել են 1999 թվականին Մարմարա ծովի շրջանում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է գրեթե 18 հազար մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել