Այս գիշեր հակառակորդը Նախիջևանից կրակել է Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ: Այս մասին լուրը հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եղել են գյուղի ուղղությամբ կրակոցներ` ոչ մեծ տրամաչափով և ոչ մեծ ինտենսիվությամբ: Փոխհրաձգություն է եղել, հայկական կողմը պատասխանել է: Փամփուշտներից մեկը, ինչպես ես հետո տեղեկացա, ընկել է Ելփին գյուղի բնակիչներից մեկի կտուրին»,- ասաց նա:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել