168.am-ը գրում է.

Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում հաստատել են էբոլայի առաջին դեպքը Գոմա քաղաքում, որը խոշոր տրանսպորտային հանգույց է՝ 2 մլն բնակչությամբ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Երկրի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ մի հոգևոր հովվի անալիզի արդյունքը դրական է եղել. նա այնտեղ է եկել ավտոբուսով Բուտեմբոյից: Նախարարությունը հայտնել է, որ ավտոբուսում եղած մյուս մարդկանց հայտնաբերել են:

Առողջապահության ոլորտի մասնագետները երկար ժամանակ վախեցել են, որ վիրուսը կհասնի այդ քաղաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել