Armenpress.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ Աֆրիկայում Covid-19-ով վարակվածների թիվը կարող է 7 անգամ ավելի շատ լինել, քան ցույց են տալիս պաշտոնական տվյալները:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտնել է ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Մատշիդիսո Մոետին:

Ըստ ԱՀԿ-ի՝ Աֆրիկայում վիրուսից մահերը կարող են լինել 2-3 անգամ ավելի շատ:

«Մենք քաջատեղյակ ենք, որ մեր՝ մայրցամաքում թեստավորման պարագաների հասանելիության հետ կապված խնդիրները հանգեցրել են դեպքերի թերագնահատմանը», - ասել է բժիշկ Մատշիդիսո Մոետին լրատվամիջոցների համար առցանց ճեպազրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել