ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգթոնը Թուրքիային F-35 կործանիչ-ռմբակոծիչներ չի վաճառի, քանի որ Անկարան չհրաժարվեց Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց, հաղորդում է Reuters-ը:

Միացյալ Նահանգների առաջնորդը շեշտել է, որ իրավիճակը «չափազանց բարդ» և «անարդար» է համարում, և ասել է, որ դա քննարկում է թուրքական իշխանությունների հետ: Նրա խոսքերով, Թուրքիան մտադիր էր ավելի քան հարյուր ինքնաթիռ գնել, սակայն այժմ դա չի կարող անել:

Ավելի վաղ, հուլիսի 16-ին, ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածու Մարկ Էսփերը հայտարարել էր, որ թուրքական բանակին ռուսական ԶՀՀ մատակարարումը խաթարում է F-35-ի ներուժը:

Թուրքիա C-400-ի մատակարարումները սկսվել են հուլիսի 12-ին: Պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Ռուսաստանի հետ ԶՀՀ համակարգերի մատակարարման գործարքն Անկարայի համար ամենակարևոր համաձայնագիրն է և հավաստիացրել է ՆԱՏՕ-ին, որ դաշինքն ավելի ուժեղ կլինի և միայն կշահի այդ գործարքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել