Բրիտանացի երգչուհի Փինքը սոցցանցերում բուռն քննադատության է ենթարկվել՝ Բեռլինում հանգստից լուսանկարներ հրապարակելուց հետո։ Օգտատերերին վրդովեցրել է լուսանկարը, որում երգչուհու երեխաները վազում են Հոլոքոստի հուշահամալիրի միջով, Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում։
Մեկնաբանություններում ասվում է, որ վշտի վայրը հարմար չէ երեխաների համար, իսկ Փինքին խորհուրդ են տվել հաջորդ անգամ որդուն և դստերը տանը թողնել։
Երգչուհին հայտարարել է, որ հրեա է, ինչպես իր մոր ընտանիքը, իսկ Ուիլլոուի և Ջեյմսոնի խաղը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ։
Հետևորդների մեծամասնությունն աջակցել է Փինքին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել