Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ուղղակի հպարտություն է առաջացնում ցանկացած հայի մեջ, քանի որ նա Եվրամիության անդամ երկրի նախագահի հետ ասուլիսի ժամանակ ուղղակիորեն քննադատական խոսքեր է հնչեցնում Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին` կոչ անելով Եվրամիությանը հետևել իր իսկ կողմից հռչակված ժողովրդավարական արժեքներին` երկակի ստանդարտներով չնայել ժողովրդավարական արժեքներով ապրող Հայաստանին և սուլթանական արժեհամակարգ ձևավորող Ադրբեջանին, ինչպես նաև մեսիջ է ուղարկում Եվրամիությանը` լրջագույնս մտածել, թե արդյո՞ք հարևան երկրների` մասնավորապես Հայաստանի նկատմամբ ագրեսիա կիրառող և սահմանը երկար տարիներ փակ պահող, Հայաստանի քաղաքացուն ծանր կեցության մեջ դրած Թուրքիան կարող է դառնալ Եվրամիության ընտանիքի լիարժեք անդամ: Սա աննախադեպ ելույթ էր, և կարծում եմ` ինչ հարցերում էլ մեր համաքաղաքացիները և քաղաքական ուժերը համամիտ չլինեն նախագահի հետ և չկիսեն նրա տեսակետները, պետք է բարձր գնահատեն նրա այս ելույթը և նրա կողմից վարվող արտաքին այն քաղաքականությունը, որի արդյունքում Հայաստանը ձեռք է բերում անկախ և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշող պետության իմիջ:



