ՀՀ Պաշտպանության նախարար 
Դավիթ Տոնոյանին

ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ
Արթուր Բաղդասարյանին

ՀՀ ԱԱԾ տնօրեն 
Արթուր Վանեցյանին

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյանից

16.07.2019
Դիմում

Հարգելի՛ լիազոր մարմնի ներկայացուցիչներ,

Համացանցում առկա տեղեկատվության համաձայն՝ ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի ծառայել ՀՀ զինված ուժերում։ Ծառայությունից ազատման պատճառը եղել է ողնաշարի 30 աստիճան սկոլիոզի առկայությունը Ռ. Բադասյանի մոտ, որը համարվում է երրորդ աստիճանի սկոլիոզ (նկար 1)։

Այս հիվանդության ախտորոշումը դրվում է անհատի անմիջական զննության և ողնաշարի ռադիոլոգիական հետազոտության միջոցով։ Համաձայն մասնագիտական գրականության տվյալների՝ երրորդ աստիճանի սկոլիոզի պարագայում անհատի մեկ ուսը ՄԻՇՏ բարձր է լինում մյուսից, իսկ կեցվածքը լինում է թեք (նկար 2):

Սակայն, ուսումնասիրելով Ռուստամ Բադասյանի՝ համացանցում առկա նկարները, գալիս ենք այն եզրակացության, որ Ռ. Բադասյանի կեցվածքն ուղիղ է, իսկ ուսերը` նույն բարձրության վրա (նկար 3 և 4):

Սկոլիոզի բուժման եղանակները լինում են կոնսերվատիվ և վիրաբուժական։ Կոնսերվատիվ բուժման բաղադրիչ է կազմում մանուալ թերապիան, բուժական ֆիզկուլտուրան և ծանրոցների միջոցով բժշկական մանիպուլյացիաները։ Սակայն Ռ. Բադասյանն ակտիվորեն զբաղվում է ոչ թե բուժական ֆիզկուլտուրայով, այլ սպորտով. խաղում է թենիս, սկվոշ և այլն (նկար 5):

Ռուստամ Բադասյանի հայրը` Վլադիմիր Բադասյանը, այդ տարիներին հանդիսացել է ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ։ Ռ. Բադասյանի կնքահայր, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը երկար տարիներ պաշտոնավարել է որպես ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ համարում եմ, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ 

Պահանջում եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում, որպես մասնագետ` բժիշկ-նեյրովիրաբույժ, ընդգրկել նաև ինձ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։

Հարգանքով՝

Բժիշկ-նեյրովիրաբույժ
CNS անդամ
WINS անդամ
WSSFN անդամ
«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ
Մարինա Խաչատրյան

Image may contain: textImage may contain: one or more peopleImage may contain: 3 people, people standingImage may contain: 1 person, suitImage may contain: one or more people, people playing sport, basketball court and shoes

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել