Panorama.am-ը գրում է.

Ընդունելության քննություններն ավարտված են։  Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց, դրանց ընթացքում արտառոց դեպքեր չեն եղել, ընթացել են պահանջներին ու կարգին համպատասխան։

«Եթե, իհարկե, չհաշվենք դիմորդների կողմից հեռախոսների, ժամացույցների, ծածկագրերի օգտագործումը։  Դա քննությունները կազմակերպողների համար սովորական բաներ են ու ոչ արտառոց»,-ասաց կենտրոնի ղեկավարի տեղակալը։

Հիմանական փուլի ավարտից հետո դրական միավորներ ունեցող դիմորդները կարող են մասնակցել նաև լրացուցիչ մրցույթի։ Նրանք  լրացնում են նոր դիմում հայտեր առկա թափուր տեղերի համար։ Լրացուցիչ մրցույթը մեկնարկել է այսօր, կշարունակվի մինչև հուլիսի 21-ը, արդեն հուլիսի 25-ին ԳԹԿ-ն կամփոփի արդյունքները։

Այս տարի հիմնական փուլի ավարտից հետո եղել են բողոքարկումներ, դրանց առյուծի բաժինը վերաբերում էր հայոց լեզու և գրականություն առարկայի թեստին ու քիմա առարկայի միասնական քննության թեստին։

«Վեց հազար դիմորդներից ունեցել ենք մոտ 160 դիմում-բողոք։ Դրանց ճնշող մեծամասնությունը խնդրանք էր»,-ասաց բանախոսը։

Անդրադառնալով Հայոց լեզու և գրականության առարկայի թեստի վերաբերյալ եղած դժգոհություններին, թե դրանում ներառված են շտեմարանից դուրս հարցեր, Նասիբյանն ասաց, ԳԹԿ մասնագետներն ուսումնասիրել են բոլոր առաջադրանքները ու պարզել, բոլորը շտերամարանից են եղել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել