HBO-ի «Մեծ փոքր սուտ» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանը դեռ չի ավարտվել, սակայն երկրպագուները համացանցում պահանջում են նկարահանել շարունակությունը: Այսպիսով՝ կլինի՞ «Մեծ փոքր սուտ» սերիալի 3-րդ եթերաշրջանը: Իրավիճակը մեկնաբանել է HBO-ի նախագահ Քեյսի Բլոյսը:

«Ես այս կանանց խմբին շատ եմ սիրում և նրանց հետ ցանկացած նախագիծ կանեի: Բայց իրականությունն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը Հոլիվուդի ամենապահանջված դերասանուհիներից մեկն է: Եվ մենք արդեն նոր նախագծեր ենք պլանավորում նրանցից մի քանիսի հետ, օրինակ՝ Նիկոլ Քիդմանը նկարահանվում է հաջորդ շոուում, հետևաբար, կարծում եմ, որ դա անիրական է»,- ասել է Բլոյսը TVLine-ին տված հարցազրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել