ԱՄՆ Իլինոյս նահանգի 49-ամյա բնակչուհի Ջենիֆեր Յեգերը ձերբակալվել է այն բանի համար, որ իր երկու անչափահաս դուստրերին տեղափոխել է իր Audi Q5 մեքենայի տանիքին դրած՝ փչովի լողավազանի մեջ:

Ջենիֆեր Յեգերը մեքենայով ընկերուհու տուն է գնալիս եղել, նա հավանաբար ալարել է նորից փչել լողավազանը, այդ իսկ պատճառով այն որոշել է մեքենայի տանիքին դրած տանել, և որպեսզի քամին չտանի այն, դրա մեջ է նստեցրել իր դուստրերին:

Սակայն ամերիկուհու յուրօրինակ արարքը չեն գնահատել ճանապարհին հայտնված վարորդները, որոնք անհապաղ զանգահարել են ոստիկանություն և պատմել կատարվածի մասին: Բարեբախտաբար, նրա դուստրերը չեն տուժել: Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են մեքենան և ձերբակալել նրան:

Նրան առաջադրել են մեղադրանքների երկար ցանկ, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաների կյանքին ու առողջությանը սպառնալիքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել