Խոյ

Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ կլինի: Բավարար տրամաբանություն և ողջախոհութուն կունենաք առավել բարդ խնդիրներով զբաղվելու համար: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները: Դուք հեշտությամբ եք հասկանում շրջապատող մարդկանց և ընդհանուր լեզու գտնում նրանց հետ: Պատմում եք ձեր գաղափարն ու ծրագրերն այնպես, որ ոչ ոք չի կարողանում անտարբեր մնալ: Օրվա երկրորդ կեսը լի կլինի գործերով և անհանգստություններով: Այսօր սովորականից ավելի արագ կհոգնեք: Դրա համար պետք է մի փոքր նվազեցնել տեմպը կամ դադար վերցնել՝ հանգստանալու համար: Օգտակար կլինեն հանգիստ զբոսանքները։

Ցուլ

Հեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ: Թվում է, թե նրանք չեն նկատում ձեր հաջողությունները, իսկ ահա ցանկացած պատահական անհաջողության պատրաստ են մեծ նշանակություն տալ, բայց իրականում ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ուղղակի դուք շատ կասկածամիտ եք: Դուք ոչ միայն թշնամիներ, այլ նաև դաշնակիցներ ունեք, ովքեր պատրաստ են աջակցել ձեզ ցանկացած հարցում: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ աշխատանքի վայրում: Նոր հարաբերություններն արագ կզարգանան: Չեք էլ հասցնի հասկանալ, թե ինչպես համակրանքը վերածվեց ուժեղ, լուրջ զգացմունքի:

Երկվորյակ

Առավոտը իզուր մի վատնեք: Օրվա հենց այդ պահն է լավագույնս համապատասխանում կարևոր հարցեր լուծելու համար: Այդ նույն ժամանակ կարող են գերազանց գաղափարներ ծագել, որոնց իրականացումը ձեր առջև նոր դռներ կբացի: Ուղևորություններն ավելի լավ է կատարել մինչև կեսօր: Կարող եք շահավետ գործարքներ և առաջարկություններ ստանալ, որոնցից չեք ցանկանա հրաժարվել: Օրվա երկրորդ կեսին կարող են գործերում դժվարություններ առաջանալ: Չի բացառվում, որ ստիպված կլինեք դիմել մի մարդու օգնությանը, ում հետ վերջին ժամանակներս լեզու չեք գտնում: Տհաճ պահերից դժվար թե հաջողդվի խուսափել, բայց դուք ճիշտ վարքագիծ կընտրեք և կհասնեք ձեր առջև դրված նպատակներին:

Խեցգետին

Ճիշտ եք անում, որ բոլոր հարցերին լրջորեն եք մոտենում: Հենց այս մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել, հաղթահարել բոլոր դժվարությունները: Դուք չեք սխալվում ո՛չ մանրուքների, ո՛չ էլ կարևոր խնդիրների լուծման հարցում, պատվով հաղթահարում եք բոլոր փորձությունները, իսկ ոչ միանշանակ իրավիճակներում անում եք հենց այն, ինչ պետք է: Փորձեք կատարել նախկինում տված բոլոր խոստումները: Կարևոր է չհիասթափեցնել գործընկերներին, պահպանել փոխըմբռնումը ղեկավարության հետ: Հաջողությունը հաճախ կախված է նրանից, թե ինչպես են ձևավորվում ձեր հարաբերությունները շրջապատի հետ:

Առյուծ

Հարմար օր է անսովոր գործերի համար, որոնք ֆանտազիա, սրամտություն և ոգեշնչում են պահանջում: Դժվար կլինի այն Առյուծների համար, ովքեր պետք է շատ ժամանակ ծախսեն ընթացիկ խնդիրները լուծելու համար: Միօրինակությունը ճնշում և ձանձրացնում է ձեզ: Որքան շատ բացասաբար տրամադրվեք, այնքան բարձր կլինի կոնֆլիկտների հավանականությունը: Ցավոք, ձեր զայրույթի պատճառով կարող են տուժել ձեր մտերիմները։ Փորձեք խուսափել ընտանեկան վեճերից, չվիրավորել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար։ Եթե հիմա հարաբերություններում կոնֆլիկտներ ծագեն, խաղաղություն ու փոխըմբռնում վերականգնելը հեշտ չի լինի:

Կույս

Նույնիսկ եթե ամեն ինչ հարթ չի ընթանում, դուք պահպանում եք լավատեսությունը: Շրջապատին դա շատ է դուր գալիս: Դուք հետաքրքրում եք տարբեր մարդկանց, ոմանց՝ հետաքրքիր առաջարկներով, ոմանց՝ լավ գաղափարներով և ոմանց էլ՝ ռոմանտիկ խոստովանություններով: Չեն պակասի նաև հաճելի զրույցները: Մինչև կեսօր հազիվ թե հաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա, սակայն ավելի ուշ բավարար ժամանակ կգտնեք, որպեսզի ավարտին հասցնեք բոլոր գործերը: Դուք արագ եք սովորում նոր բաներ, շատ տարբեր ինֆորմացիա եք ստանում և մտապահում եք այն ամենը, ինչ կարող է պիտանի լինել: Հնարավոր է, որ պատահաբար բացահայտեք ուրիշի գաղտնիքները, իմանաք այն, ինչ պետք չէր:

Կշեռք

Ձեզ կարևոր հանդիպումներ են սպասվում։ Հեշտ չի լինի լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, ճիշտ ներկայացնել ձեր գաղափարները: Որքան էլ ամեն ինչ նախօրոք մտածեք, պատրաստ եղեք իմպրովիզ անելու: Ամենայն հավանականությամբ, բանակցությունները ըստ ծրագրվածի չեն ընթանա: Օգտակար կլինի այն, ինչ նախկինում սովորել եք: Ձեր գիտելիքները լավ տպավորություն կթողնեն: Հնարավոր են հանդիպումներ այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին ձեզ համար շատ թանկ են եղել: Հին ապրումները նոր զարգացում կունենան, բայց դժվար թե հնարավորություն կունենաք վերականգնելու նախկին հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին հավանական են նոր ծանոթություններ:

Կարիճ

Հույսը դրեք սեփական ուժերի վրա, քանի որ միայն այդպես կարող եք խուսափել հիասթափությունից և ժամանակ չեք կորցնի: Այսօր չարժե օգնություն խնդրել նույնիսկ նրանցից, ովքեր առաջին անգամը չէ, որ խոստացել են օգնել: Շատ խոսակցություններ կլինեն, և դրանով գործը կսահմանափակվի։ Փորձեք խուսափել ցանկացած ավելորդություններից և վերահսկել էմոցիոնալ դաշտը: Հաջողության հասնելու համար պետք է առաջնորդվեք խելամտությամբ, որքան էլ ուժեղ լինեն ակնթարթային ցանկությունները։ Այսօր գայթակղությունները շատ կլինեն, բայց ուժ կգտենք դրանք դիմակայելու համար և չեք զղջա դրա համար:

Աղեղնավոր

Օրը հարմար է բարդ որոշումներ կայացնելու և կարևոր հարցեր քննարկելու համար: Ոչինչ չի վրիպում ձեր աչքից, հաշվի եք առնում բոլոր գործոնները՝ ուշադրությունից բաց չթողնելով ոչ մի մանրուք: Հետևողականությունը թույլ է տալիս ճիշտ հետևություններ անել շրջապատի արարքների ու խոսքերի մասին: Որոշ Աղեղնավորներ պատահաբար կբացահայտեն ուրիշների գաղտնիքները կամ շատ օգտակար ինֆորմացիա կստանան: Կարելի է ապագայի ծրագրեր կառուցել: Կարող եք քննարկել դրանք ձեր մտերիմների հետ։ Այն մարդիկ, ում փորձին և գիտելիքներին վստահում եք, կկիսվեն հետաքրքիր գաղափարներով: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնք վերաբերում են արվեստին և ձեր նախասիրություններին ու հետաքրքրություններին:

Այծեղջուր

Օրն այնքան էլ արդյունավետ չէ: Գործերի հետաձգումները սովորականից հաճախ են լինում, դաշնակիցները չեն արդարացնում ձեր սպասումները, այդ պատճառով դժվար է ժամանակին սկսածը գործը ավարտին հասցնել: Եթե դուք հույսը դնում եք միայն ձեր ուժերի վրա, ապա առնվազն կարող եք խուսափել անիմաստ սպասումներից և հիասթափություններից: Չի բացառվում, որ կհիշեք հին խնդիրների մասին, որ վաղուց լուծված էիք համարում։ Հնարավորություն կունենաք զբաղվելու տնային գործերով, օգնել հարազատներին, լավ հարաբերություններ հաստատել ընտանիքի անդամների հետ:

Ջրհոս

Առավոտը սթրեսային կլինի: Հատկապես բարդ կլինի նրանց համար, ովքեր կարևոր հանդիպումներ ու գործնական բանակցություններ են ծրագրել: Ամեն ինչ անարդյունք է անցնում, չի հաջողվում փոխզիջման գնալ և կոնկրետ խնդրի լուծման հասնել։ Դուք հիասթափություն եք զգում: Փոխարենն օրվա երկրորդ կեսը հանգիստ ու հաճելի կլինի։ Այն լավ նորություններ և հնարավորություններ է խոստանում, որոնցից կարող եք օգտվել: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Ձուկ

Օրը լավ կանցնի։ Հետաքրքիր գաղափարներ կծագեն: Կհաջողվի դրանք կյանքի կոչել նոր ծանոթների աջակցության շնորհիվ: Հնարավորություն կունենաք հանդիպելու մարդկանց, ում կարոտել եք: Նման հանդիպումները ոչ միայն կուրախացնեն, այլ նաև կոգեշնչեն կյանքում փոփոխություններ կատարելու համար: Չեն բացառվում հաջող ֆինանսական հարցերի լուծումներ գտնեք, որոնք վերջին ժամանակներս անհանգստացրել են ձեզ: Հնարավոր են ուղևորություններ: Շատ Ձկներ հնարավորություն կունենան լինելու այն վայրերում, որոնց մասին շատ են լսել։ Նման ուղևորությունները հաճելի տպավորություն կթողնեն և վառ հիշողություններ կպարգևեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել