Tert.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Փարիզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծանր հևացել է, քանի որ մինչ այդ ստիպված է եղել արագ բարձրանալ աստիճաններով: Ինչպես գրում է Rheinische Post պարբերականը, այս մասին հայտնել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը:

Ներկայացուցիչն ընդգծել է, որ դրանում որևէ առանձնահատուկ բան չկա, արտառոց ենթադրությունների առիթ նույնպես չկա:

Ավելի վաղ Մերկելը Փարիզում Բաստիլի գրավման օրվա տոնակատարությանը մասնակցության վերաբերյալ կարճ հայտարարությամբ էր հանդես եկել լրատվամիջոցների ներկայացուցիչների առաջ: Շատ լրագրողներ և լրատվամիջոցներ նկատել էին, որ Գերմանիայի ղեկավարը ծանր է շնչում՝ դա կապելով նրա առողջական վիճակի և վերջերս նրա մոտ նկատվող ցնցման նոպաների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել