Հետազոտությունը ցույց է տվել, որ բարակ աղիում իմունային բջիջների ակտիվության որոշ տեսակը նպաստում է օրգանիզմում ավելորդ ճարպի կուտակմանը։

Մկների վրա կատարված գիտափորձը ցույց է տվել, որ իմունիտետի որոշ բջիջներ սխալ են արձագանքում ճարպի բարձր պարունակությամբ ուտելիքին։ Ըստ գիտնականների՝ խնդրի լուծում կարող է լինել դրանք հեռացնելը։

Բացի այդ՝ ավելորդ կիլոգրամներ հավաքելուն կարող են մի շարք գործոններ հանգեցնել, ներառյալ՝ գենետիկան, աղիքային մանրէները և ոչ ճիշտ սնվելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել