Երկու դիտարկում.
1. Օսկանյանի ազնվությունը պիտի գնահատել, չեմ կարծում, որ գտնվի որևէ ՀՀԿ-ական, ով իր առաջնորդի խոսքերը կասկածի տակ առնի կամ համարձակություն ունենա այլ միտք (ավելի խելոք, ավելի հիմար, կարևոր չէ, պարզապես՝ այլ) արտահայտելու... ընդ որում ՀՀԿ առաջնորդը վստահաբար ավելի հանդուրժող է այլախոհության հանդեպ, քան իր կարծիքին հակառակ կարծիք հայտնածների հանդեպ ծայրահեղ անհանդուրժողականություն բազմիցս դրսևորած ԲՀԿ առաջնորդը, ուրեմն խնդիրը շարքերն են... Օսկանյանն էս էպիզոդում ավելի ազնիվ ու համարձակ դուրս եկավ, քան բոլոր ՀՀԿ-ականները միասին վերցրած... (+2)
2. Օսկանյանի անտեղյակությունն օրենսդրության պահանջներին ու պարզ տրամաբանությանը պիտի նույնպես գնահատել, չեմ կարծում, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքի դրույթների վերաբերյալ անտեղյակությունը հարիր է կառավարության նախկին անդամին, վերլուծական կենտրոնի հիմնադրին և երկրում իշխող կոալիցիոն կառավարության անդամ կուսակցության դեռևս երկրորդ դեմքին... կարելի էր http://www.arlis.am/ -ում ծանոթանալ օրենքի Հոդված 6-ի հինգերորդ կետին, ուր սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հավաքների կամ հանրային միջոցառումների ժամանակ քաղաքացիների կողմից զենք կրելը... ընդ որում հարկ է տարբերել ծառայողական զենքը մարտականից, քանզի «Մարտական է համարվում այն զենքը, որն օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների, քաղաքացիական պաշտպանության զինված ստորաբաժանումներում, քրեակատարողական ծառայությունում և պետական սուրհանդակային ծառայության (այսուհետ` պետական ռազմականացված կազմակերպություններ) սպառազինության մեջ և նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:»... իսկ ԲՀԿ առաջնորդը, որքանով տեղյակ եմ չի ծառայում օրենքում նշված մարմիններում (ուղղեք, եթե սխալվում եմ)... Օսկանյանը պարզապես պարտավոր էր իմանալ սա... ապագա օրենսդիրը առնվազն պիտի տեղյակ լինի երկրի օրենքներից կամ այն հղումներից, ուր դրանք տեղադրված են... և երկրորդ պարզ տրամաբանությունը Օսկանյանին պիտի հուշեր, որ ասենք, հանրապետության նախագահի մոտ ընդունելություններին կամ հանդիպումներին ԱԺ պատգամավորները զենքով չեն կարող գնալ՝ ուստի սահմանափակումներ այնուամենայնիվ կան, անգամ կյանքի համար մտահոգ ու խիստ ազդեցիկ անձանց պարագայում... (-1)
ստացվեց մի տեսակ ազնիվ ու համարձակ անտեղյակ տրամաբանություն...
P.S. լրագրողի մեկնաբանությունները բավականին անտաղանդ են ու անհետաքրքիր, ինչպես միշտ կարևորը թողած՝ միապաղաղ ձայնով, տասներորդական նշանակության...