Ադրբեջանին զենք վաճառելով` Ռուսաստանը խախտել է ՀԱՊԿ կանոնները. Անուշ ՍեդրակյանՌուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություններ վաճառելու փաստը հակասում է ՀԱՊԿ կանոններին, բոլոր համաձայնություններին, որոնք ենթադրում են որոշակի պարտավորություններ. այսօր ՀՀԿ-ական Արտակ Դավթյանի հետ բանավեճի ընթացքում հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Ըստ նրա` դա քաղաքական գործարք էր, քանի որ խոսքը զենքի, այլ ոչ թե գազի, նավթի կամ ոչխարների մասին է: Ընդ որում` եթե Իսրայելը Ադրբեջանին զենք վաճառած լիներ, Հայաստանը բողոքելու իրավունք չէր ունենա, քանի որ Իսրայելը ՀԱՊԿ անդամ չէ:

Իսկ Արտակ Դավթյանի կարծիքով` դա սովորական առեւտրային գործարք է. զենքը նույնպես ապրանք է, բացի դրանից` նման գործարքները կատարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել