Panorama.am-ը գրում է.

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան մտավախություն ունեն, որ Իրանի հետ 2015թ․-ի միջուկային գործարքը վտանգի տակ է՝ Պարսից ծոցում աճող լարվածության պատճառով։ Այս մասին գրում է euronews-ը։

Համատեղ հայտարարության մեջ նրանք կոչ են արել վերսկսել բոլոր կողմերի միջև երկխոսությունը։

«Ռիսկերն այնպիսին են, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է մի պահ դադար տան և հաշվի առնեն իրենց գործողությունների հնարավոր հետևանքները։ Մենք հավատում ենք, որ ժամանակը եկել է պատասխանատու կերպով գործելու, լարվածությունը կանգնեցնելու համար ուղիներ փնտրելու և երկխոսությունը վերականգնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 4 տարի առաջ ստորագրված համաձայնագրից  ԱՄՆ-ը հայտարարեց դուրս գալու մասին նախորդ տարվա մայիսին ու վերանականգնեց պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Իրանը վերջերս հայտարարեց ուրանի հարստացման ծավալների գերազանցման մասին։ Վերջին շաբաթներին լարվածությունն ավելի մեծացավ, երբ Բրիտանիան առգրավեց իրանական տանկերը՝ կասկածով, որ այն խախտում է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Իրանը պահանջեց, որ Բրիտանիան բաց թողնի նավը և հերքեց, որ այն նավթ էր տեղափոխում Սիրիա`խախտելով Եվրամիության պատժամիջոցները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել