Անևրիզման անկանխատեսելի ելքով հիվանդություն է, նշում են վիրաբույժները: Անևրիզման զարկերակների կամ երակների պատերի լայնացումն է բարակելու կամ ձգվելու պատճառով:
Դրա հետևանքով ձևավորվում է անևրիզմատիկ պարկ, որ սեղմում է շրջակա հյուսվածքները:
Այս հիվանդությունը համարվում է տարիքային, դրան հանգեցնում են աթերոսկլերոզը, հիպերտոնիան, սրտամկանի ինֆարկտը, սիֆիլիսի ուշ փուլը…
Երիտասարդների դեպքում անևրիզմայի առաջացման ռիսկն աճում է վնասվածքից հետո:
Ներկայացնում ենք անոթների անևրիզմայի նշանները:
Մարդը կարող է տարիներով չկասկածել, որ իր մեջ դանդաղ ազդող ռումբ է կրում:
Ցանկացած պահի վնասված անոթը կարող է պայթել, ինչը մահվան կհանգեցնի…
Այնուամենայնիվ, կան որոշ ախտանիշներ, որոնք պետք չէ անտեսել, չէ՞ որ դրանք կարող են խոսել անևրիզմայի այս կամ այն տեսակի մասին:
Գլխուղեղի զարկերակի անևրիզմա
Այս հիվանդության առավել վտանգավոր ձևն է: Պայթելու դեպքում մարդը զգում է սուր ցավ և կորցնում է գիտակցությունը: Միգրենի նոպաների նման մշտական գլխացավերն անհապաղ հետազոտվելու պատճառ են:
Աորտայի անևրիզմա
Այս ձևը բոլոր անևրիզմաների 85%-ն է: Ուշ փուլերում հիվանդները գանգատվում են մարմնի որևէ մասում ճնշող ցավից: Որովայնի մասի աորտայի անևրիզման զարգանում է առանց ակնհայտ նշանների: Որոշ դեպքերում հիվանդները ձեռքը որովայնին դնելով՝ կարող են բաբախյուն զգալ, ավելի ուժեղ, քան մյուս մասերում:
Ծայրամասային անոթների անևրիզմա
Վեջույթների արյունատար անոթների վնասման դեպքում հիվանդները գանգատվում են ձեռքերի և ոտքերի ուժեղ ցավից:
Սրտի անևրիզմա
Անրևիզմայի այս տեսակն ախտորոշվում է ինֆարկտ տարած 20 հիվանդից 5-ի դեպքում: Հազվադեպ է որևէ ախտանիշով ուղեկցվում: Երբեմն հիվանդության առկայության մասին խոսում է գիշերը խռմփացնելը, կրծքավանդակում և մեջքում սեղմվածության զգացողությունը, հևոցը, անհարմարությունը կուլ տալիս:
Պետք է հասկանալ, որ անևրիզմայի ոչ մի տեակ չի բուժվում ո՛չ դեղերով, ո՛չ ժողովրդական միջոցներվ: Միակ ելքը վիրաբուժական միջամտությունն է:
Անևրիզմայից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հետևել արյան մեջ խոլեստերինի և շաքարի, արյան ճնշման մակարդակին, թողնել ծխելը, չզբաղվել էքստերմալ սպորտաձևերով, ծանրություն բարձրացնլով, նաև պարբերաբար անոթների ուլտրաձայնային հետազոտություն անցնել: