Նա նշել է, որ իր երկիրը չի պատրաստվում պատերազմի, այլ միայն բարելավում է իր պաշտպանական կարողությունները:

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ C-400 զենիթային հրթիռային համակարգերի մատակարարման գործարքը համարում է ժամանակակից Թուրքիայի կարևորագույն համաձայնագիրը:

«Գնելով C-400-ը, Թուրքիան չի պատրաստվում պատերազմի: ՀՕՊ համակարգերը նախատեսված են մեր երկրում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է Haberler-ը:

Երկրի ղեկավարը նաև հավելել է, որ ձեռնարկվող մյուս քայլերը նույնպես միտված են բացառապես երկրի պաշտպանական կարողությունների բարելավմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել