Իրականում հեշտ է մայրաքաղաքի հարմարավետության մեջ ապրել: Անկախ բոլոր դժվարություններից: Ապրուստի խնդրից: Անկախ ամեն ինչից:
Հեշտ է դժգոհել, բողոքել, պայքարել, հարցեր լուծել... հեռակա, մտքերով, գաղափարներով, առաջարկներով, կոչերով...
Ամենադժվարը սահմանի վրա՝ զենքը ձեռքիդ, դիտակետերում կանգնել ու երկու ժամ անընդհատ ու գրեթե անթարթ սահմանը հսկելն է: Մթանը, ցրտին, շոգին: Էն օրերին, երբ միջադեպ չի լինում ու մանավանդ, երբ միջադեպ է լինում:
Աստված պահի ձեզ, տղանե՛ր: Շնորհակալություն ձեր տրամադրվածության համար: Ձեր գործն իսկականից ամենադժվարն է ու ձեր առաքելությունն՝ ամենակարևորը:
Չոռն ու ցավն էլ թուրքերին:)
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/645403.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել