Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի սիրավեպի մասին լուրերը սկսեցին ի հայտ գալ «Աստղը ծնվեց» ֆիլմից հետո, որտեղ նրանք սիրահարված զույգի դեր են տարել։ Նրանք, սակայն, հերքում էին սիրավեպի մասին լուրերը։

Իրավիճակն այնպես դասավորվեց, որ սկզբում Լեդի Գագան հեռացավ իր սիրեցյալից, այնուհետև Իրինա Շեյքը հեռացավ Բրեդլի Կուպերից։

Վերջերս էլ համացանցում լուրեր տարածվեցին, որ Լեդի Գագան տեղփոխվել է Բրեդլի Կուպերի մոտ՝ տեղեկացնում է In Touch-ը։ Աստղերը դեռևս չեն մեկնաբանել այդ լուրերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել