Տիմատին Երևանում է. black Star Burger-ի պաշտոնական բացմանը: Միջոցառումը տեղի էր ունենում Շահումյան հրապարակում, որտեղ հավաքվածները սպասում էին, թե երբ է արտիստը իր ձեռքով պատրաստելու բուրգեր և հյուրասիրելու հավաքվածներին: Մինչ Տիմատիին բեմ կբարձրանար հաղորդավար Եգոր Գլումովը և Մգեր Արմենիան հավաքվածներին բաժանեցին Black Star շապիկներ, ինչպես նաև Դեկտեմբերի 8-ին կայանալիք Երևանյան համերգի տոմսերը: Միջոցառման սկզբում հանդիսատեսին իր երգերով և պարային շարժումերով ուրախացրեց Իվետա Մուկուչյանը:

«Բարև, Երևան». հավաքվածներին այսպես ողջունեց Տիմատին և ասաց, որ պատրաստվում է հազարից ավել բուրգեր պատրաստի նրանց համար: Բուրգերներ պատրաստելուց հետո նա կատարեց իր հայտնի մի քանի երգերից, որոնք հանդիսատեսը երգում էր նրա հետ:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել