Տիմատին Երևանում է. black Star Burger-ի պաշտոնական բացմանը: Միջոցառումը տեղի էր ունենում Շահումյան հրապարակում, որտեղ հավաքվածները սպասում էին, թե երբ է արտիստը իր ձեռքով պատրաստելու բուրգեր և հյուրասիրելու հավաքվածներին: Մինչ Տիմատիին բեմ կբարձրանար հաղորդավար Եգոր Գլումովը և Մգեր Արմենիան հավաքվածներին բաժանեցին Black Star շապիկներ, ինչպես նաև Դեկտեմբերի 8-ին կայանալիք Երևանյան համերգի տոմսերը: Միջոցառման սկզբում հանդիսատեսին իր երգերով և պարային շարժումերով ուրախացրեց Իվետա Մուկուչյանը:
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի