Սուրճին մի քիչ հիլ ավելացնելու դեպքում կարելի է բուժել երիկամները և ազատվել մարսողական խնդիրներից:
Բույրն էլ հրաշալի է…
Հիլի բուժիչ հատկությունները վաղուց հայտնի են Չինաստանում և Հնդկաստանում:
Այն ժամանակ համարվել է, որ այդ համեմունքի շնորհիվ կարելի է բուժել գործնականում բոլոր հիվանդությունները:
Հիլի հատկությունները
Մաքրում է օրգանիզմը
Հիլը հայտնի է իր օգտակար հատկություններով երիկամների և միզապարկի հետ կապված հիվանդությունների բուժման և կանխարգելման համար: Դրա պարբերական օգտագործումն իջեցնում է արյան ճնշումը և հանում է կալցիումը երիկամներից:
Լավացնում է մարսողությունը
Հիլով սուրճը կօգնի լավացնել մարսողությունը: Հիլն ուժեղացնում է լեղու հոսքը, ինչն օգնում է մարսողության գործում, նաև վերացնում է սպազմները և ջղաձգությունները: Այն նաև վերացնում է որովայնի փքվածությունը և փորափքանքը:
Պայքարում է անեմիայի դեմ
Երկաթը, մանգանը, պղինձը և այլ օգտակար վիտամինները հիլին օգնում են բուժել հյուծումը: Իսկ այս համեմունքի սննդարար նյութերը մեծացնում են արյան կարմիր բջիջների մակարդակը, նաև բջջային նյութափոխանակությունը:
Օգտագործվում է որպես հականեխիչ
Երկար տարիներ հիլը Հնդկաստանում օգտագործվել է բերանի բորբոքային գործընթացների բուժման համար: Իսկ այդ համեմունքի ընդամենը մի քանի հատիկը կօգնի պահպանել շնչառության թարմությունը:
Բարձրացնում է իմունիտետը
Հիլի օգտակար հատկությունները լավ են ազդում իմունիտետի վրա, ազատում են անքնությունից և ընկճախտից՝ բարձրացնելով օրգանիզմի ընդհանուր տոնուսը:
Պաշտպանում է մաշկը
Հիլը սուրճի, թեյի կամ տաք ջրի մեջ ավելացնելով կպահպանես մաշկիդ տոնուսը և կպաշտպանես վաղաժամ ծերացումից: Ամենը՝ այս համեմունքի հակաօքսիդանտ հատկությունների շնորհիվ:
Վերականգնում է մազերը
Հիլն օգտագործում են նաև մազերի բուժման և վերականգնման համար: Հիլով մազերը պարբերաբար ողողելը կապահովի մազերի առողջությունը, մետաքսանման վիճակը և փայլը:
Հիլը պարբերաբար թեյին կամ սուրճին ավելացնելով օրգանիզմը տոնուսի մեջ կպահեք: Բացի դրանից՝ այդպիսի ըմպելիքի մեկ բաժակն առավոտից կառույգացնի և էներգիա կտա ողջ օրվա համար: Նաև հիլով թեյ կարելի է խմել: