Այս մարդը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեանն է: Խոստովանեք, որ քչերդ ճանաչեցիք: Շարքային մամուլ կարդացողը նրա մասին լսել է երկու անգամ. մեկ որ ասում էր, թե Հայաստանը կա՛մ պետք է ընտրի Եվրոպա, կա՛մ Եվրասիական միություն՝ հրապարակավ ամրագրելով «կամ-կամ» սկզբունքը, մեկ էլ երբ ԲՀԿ պատվիրակությունը Բրյուսել էր այցելում: Ու վերջ: Խոստովանենք, հզոր դիվանագիտություն է:
Ասելս ինչ է: Երբ Ռուսաստանը բոլոր հնարավոր լծակներով Հայաստանին դեպի Եվրասիական միություն է քաշում, Եվրոպան Հայաստանում այսպիսի ներկայացվածությամբ անուղղակի ապացուցում է, որ թքած ունի բոլոր այն հայաստանցիների վրա, ովքեր մեր երկրի ապագան տեսնում են միայն եվրոպական օրակարգում: Մեր երկրում այդ օրակարգը պաշտպանող տեր է պետք, մի՞թե դա հասկանալի չէ. ուժեղ մեկն է պետք, որ մեջք կանգնի եվրոպական ջատագովներին և հասարակական բալանս ապահովի: Իսկ այսօրվա պայմաններում դժվար չի լինի կանխատեսել ապագան...
Հ.Գ. ԷԷԷԷԷԷԷ, ականջդ կանչի, Մարի Յովանովիչ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=199771180178913&set=a.131913136964718.28861.100004380973962&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել