Մարտի 1-ի գործը բացառապես քաղաքական հետապնդումների ու շոուների գործիք է Փաշինյանի համար:

Երեկ իշխանական պատգամավոր Թագուհի Թովմասյանը 5TV-ի եթերում պայթեցրեց Մարտի 1-ի գործի հերթական փուչիկը: Փաստորեն, պարզվում ա, որ փորձաքննությունն ապացուցել է, որ Գեղամ Պետրոսյանը չի սպանել Զաքար Հովհաննիսյանին: Այս պնդումը իշխող ուժի հայտնի պատգամավորին է, որից բխում է, որ Գեղամ Պետրոսյանին կալանավորելը հերթական մասկի շոուն էր Նիկոլի համար: 

Հիմա պատկերացրեք, թե Մարտի 1-ի գործն ինչ կարգի վատ փչած փուչիկ ա, պատկերացրեք իշխանափոխությունից հետո (40 տարի հետո, օրինակ) էս գործով մենակ մեզ հայտնի խախտումների համար քանի մարդ ա նստելու` ներառյալ էս էժան գործի հիմնական պատվիրատուն: 

Հ.Գ. Ինձ էս պահին Թագուհի Թովմասյանի երեկվա հաղորդման մեջ արված պնդումների մոտիվացիան, ում կողմից ուղղորդված լինելը չի հետաքրքրում: Հետաքրքիրն ու կարևորն էն փաստերն են, որոնք իշխանական պատգամավորը բարձրաձայնեց և, ըստ էության, իրեն դիստանցեց հետագա պատասխանատվության ենթարկվողների ցանկից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել