Ձախլիկներն իսկապես տարբերվում են աջլիկներից: Ահա թե ինչպիսին են նրանք, մի քանի փաստ նրանց մասին:
Հետաքրքիր փաստ №1
Ձախլիկների մեջ շատ են հայտնի մարդիկ՝ գիտնականներ, բանաստեղծներ և կոմպոզիտորներ, քաղաքական գործիչներ։ Աջլիկների և ձախլիկների միջև տարբերությունը չի սահմանափակվում միայն նրանով, թե որ ձեռքով են գրում։ Նրանց մոտ այլ է նաև ուղեղի աշխատանքը։ Նրանց մոտ լավ է զարգացած ուղեղի աջ կիսագունդը, որը արվեստի և կրեատիվության պատասխանատուն է։
Հետաքրքիր փաստ №2
Լեոնարդո դա Վինչին, Նիկոլա Տեսլան, Ֆրիդրիխ Նիցշեն ձախլիկ են եղել։ Ամբողջ աշխարհը հիանում է Լև Տոլստոյի, Ալեքսանդր Պուշկինի, Մարկ Տվենի ստեղծագործություններով, որոնք գրվել են հենց ձախ ձեռքով։ Բավականին շատ ձախլիկներ կան նաև քաղաքական գործիչների մեջ՝ Մակեդոնացի, Գանդի, Նապոլեոն, Չերչիլ, Ֆիդել Կաստրո, Վիկտորիա թագուհի և այլն։
Հետաքրքիր փաստ №3
Սուսերամարտի, բոքսի, թենիսի չեմպիոնների մեջ էլ են շատ ձախլիկները։ Հավանաբար դրա պատճառն այն է, որ այսպիսի սպորտսմենները բավականին անհարմար մրցակիցներ են աջլիկների համար։ Աշխարահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան նույնպես ձախլիկ էր։
Հետաքրքիր փաստ №4
Ձախլիկների թիվը գնալով աճում է։ Վերլուծությունների համաձայն՝ նրանց թիվն այսօր հասնում է 500 միլիոնի։ Օգոստոսի 13-ին նշվում է նրանց օրը։ Նրանց մեծ մասը բնակվում է հարավային կիսագնդում։ Գիտնականները կարողացել են հայտնաբերել այն գենը, որը պատասխանատու է ձախլիկության համար։ Եթե երկու ծնողներն էլ նախընտրում են օգտագործել ձախ ձեռքը, ապա 46% հավանականությամբ իրենց երեխան նույնպես ձախլիկ կլինի։