Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 11-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։ Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, հաղորդագրությունում ասվում է.

««Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` հուլիսի 8-ին Գլխավոր դատախազն Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել  հուլիսի 11-ին: Ըստ այդմ՝  «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`  հուլիսի 11-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի լիազորությունները»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել