Tert.am-ը գրում է.

Լույս է տեսել հրապարակախոս Նարեկ Մալյանի 3-րդ գիրքը՝ «Սրտերի թագուհին» վեպը: Հեղինակն ասում է՝ վեպն առանձնահատուկ է սյուժետային գծով. այն նոր տեսանկյունից է ներկայացնում վերջին շրջանում աշխարհը ցնցած իրադարձություններից մեկը։

«Խոսքը արքայադուստր Դիանայի մահվան հանգամանքների, դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին է: Գիրքը նոր տեսանկյունից հայացք է այդ ամենին: Այդ իրադարձությունները ժամանակին փայլուն քարոզչական հնարքներով են ներկայացվել: Այդ իսկ պատճառով ես որոշեցի այդ թեման արծարծել գեղարվեստական ստեղծագործության մեջ և ընթերցողին ստիպեմ մտածել, քննադատորեն նայել ցանկացած իրադարձությանը, ինչը իրենց ներկայացվում է հեռուստատեսության, ԶԼՄ-ների միջոցով»,– գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Նարեկ Մալյանը:

Նրա խոսքով՝ ստեղծագործությունը, ըստ էության, մարտահրավեր է ամբողջ աշխարհի ԶԼՄ-ների կողմից իրականացվող քարոզչությանը: 

Նարեկ Մալյանը նաև նշեց, որ «Սրտերի թագուհին» վեպում կա առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող երկու պատմություններ, որոնք, սակայն, գրքի վերջում միահյուսվում են ու դառնում հետաքրքիր պատմություն. «Կարծում եմ՝ այս գիրքը դուր կգա ընթերցողին, ինչպես նախորդ երկուսն էին դուր եկել»:

«Սրտերի թագուհին» գրքի հեղինակը նշեց, որ շուտով սկսելու է իր չորրորդ գրքի աշխատանքները:

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գիրքը կարդացել է «մի շնչով»: Ըստ նրա՝ «Սրտերի թագուհին» գրքում հեղինակի ոճն ու լեզուն առավել հղկված են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել